ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Աշխարհի տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում կորոնավիրուսի հաղթահարման համար։ Ոչ մեկ չի կարող ասել, թե որ երկրի մոտեցումներն են ճիշտը։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսի ժամանակը։
Վարչապետը նկատել է, որ կոռոնավիրուսի հիվանդությունը չի կորել, չի անհետացել։ Ինչ-որ մի տեղ կարող է ավելանալ-պակասել։
«Կարծում եմ, որ բոլոր երկրներն էլ նույն վիճակում են։ Քաղաքաքական մոտեցումների խնդիր կա։ Հիմա բոլորը բացում են։ ինչի՞ են բացում, որովհետև հաղթահարվե՞լ է, չէ, որովհետև հասկանում են, որ չեն դիմանա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սահմանափակումների պատճառով մարդկությունը հոգեկան ու հոգեբանական խնդիրների առջև է ամբողջ աշխարհում։