ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Դանիայում ռեստորանները, սրճարաններն ու փաբերը վերաբացվել են սահմանափակումների վերացմանը զուգահեռ։ Այս մասին հայտնում է Известия-ն։
Հաստատությունների սեփականատերերը որոշել են, թույլատրել աշխատել պայմանով, որ այցելուները պետք է միմյանցից տեղավորվեն առնվազն 1 մետր հեռավորության վրա։
Դանիայում դիմակների պարտադիր կրումը այլևս չի գործի, իսկ բնակիչները նորից կարող են հավաքվել 10 հոգանոց խմբով։
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Դանիայում գրանցվել է ավելի քան 11 հազար դեպք, 550 մարդ մահացել է։