ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
«Հարգելի ընկերներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի փոխացմամբ՝ հայցերն արդեն ընդունվել են վարույթ:
«Այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված նաև մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ:
Վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը` ասեմ, որ ապագայում նույնպես յուրաքանչյուր նման դրսևորում ունենալու է իրավական արձագանք»,- ասված է հաղորդագրության մեջ: