ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ՀՀ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և խոսում Նիկոլ Փաշինյանի անունից:
«Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց:
Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»,-գրել է Սիմոնյանը: