ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Այս պահին մի տղամարդ սպառնում է ինքնասպան լինել, ցած նետվելով «Հաղթանակ» կամրջից։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, փրկարար հոգեբանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Հաղթանակ» կամրջի վրա համոզում են կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Տղամարդը անցել է կամրջից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել: Ոստիկանությունը պարզում է նաև նրա ինքնությունը, ինչպես նաև ինչն է պատճառը, որ նա դիմել է նման քայլի: