ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ առաջնությունը պաշտոնապես կվերսկսի հունիսի 3-ին։
Կորոնավիրուսի համավարկով պայամանավորված՝ մարտ ամսից առաջնությունը դադարեցվել էր։ Նախատեսվում է, որ մրցաշարի առաջիկա տուրը կկայանա հունիսի 3-7-ը:
Պորտուգալիայի առաջնության ավարտին մնացել է 10 տուր: Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Պորտուն», որը 1 միավորով առաջ է «Բենֆիկայից»: