ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Կառավարության անդամները՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում դիմակով լուսանկարներ են հրապարակել, հիշեցրել դիմակ կրելու պարտադիր պայմանների մասին և այդ կերպ նաև օրինակ ծառայել հանրությանը:
«1. Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով,
2. աշխատանքի վայրում՝ միայն դիմակով,
3. որեւէ բան գնելիս՝ միայն դիմակով,
4. կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով,
5. փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»,-սրանք են դիմակ կրելու պարտադիր կանոնները:
Ավելի վաղ ֆեյսբուքյան էջում դիմակով լուսանկարներ էր հրապարակել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հիշեցրել այն բոլոր վայրերում կրելու անհրաժեշտության մասին: