ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Հետախուզվում են հետախուզման հիմքերը…
Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ
1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,
2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին
Իհարկե չեն մոռացել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:
Օրենք, համավարակ, կարանտին- չէ՝ չենք լսել»,- գրել է նա։