ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ կաված քրեական գործի նախաքննության ավարտ է կրկին հայտարարվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Վաղը կներկայացնեմ համապատասխան դիրքորոշումս իրականացված քննության և ավարտի վերաբերյալ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հունվարի 31-ին, Հատուկ քննչական ծառայությունում էր։
Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: