ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24 News
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար:
--00--ԱՀ