ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Ստեփանակերտում երեկ՝ մայիսի 26-ին, 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի։ Այս մասին տեղեկանում է Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունը։
Ժամը 20:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 18 տարեկան Ա. Բ.-ն վարելով «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 56 շենքի դիմացի ճանապարհահատվածում, հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 9 տարեկան Ա. Մ.-ն:
Ա. Մ.-ն աջ ծնկան շրջանի քերծված վերքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը վարորդի անուշադրությունն է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: