ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Վրաստանում մայիսի 30-ին կորոնավիրուսի 11 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիր է 757 անձ։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության հատուկ կայքը։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 12 դեպք։ Ապաքինվել է 600 մարդ։
Մեկուսացված անձանց թիվը 2966 է։