Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացան 3-ով, վարակակիր է 47 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը առավոտյան ժամը 10:30-ի դրությամբ ավելացել է 3-ով` հասնելով 47-ի: Այս մասին նշվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում, գրում է aliq.ge-ն:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 անձ: Կարանտինային ռեժիմում է գտնվում 1966 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 259 պացիենտ: