ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Անցյալն ուսումնասիրելու համար ձևավորվելիք փաստահավաք հանձնաժողովը կարող է բացել «պանդորայի արկղը»։ Թող լինի, բայց արդյո՞ք, երբ տեսնենք ինչ կա, դրանք կդարմանվեն, կշտկվեն։ Իսկ եթե արվում է ուշադրություն շեղելու համա՞ր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ ընդգծելով, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, չպետք է տեղի ունենա։
Ըստ նրա՝ մեզ մոտ հաճախ անհանդուրժողականության մթնոլորտ է տիրում։ Հաճախ քաղաքական տարբեր հոսանքներ բախվում են, եզրակացություններ անում, իրար խանգարում։ Սա վտանգավոր է, որովհետև դրանից կարող են և անպայմանորեն կօգտվեն մեր հարևանները։
«Մենք այսօր այնքան խնդիրներ ունենք լուծելու՝ ՍԴ հարց, կոռուպցիայի դեմ պայքարի հաջող շարունակություն, որը կանգ է առել։ Ի՞նչ է ասվել՝ թալանվածը պետք է վերադարձվի։ Ի՞նչ է վերադարձվել։ Այն միջոցները, որոնք իրավական ճանապարհով միջազգային իրավունքի սահմաններում կարող էին հետ բերվել, չեն արվել։
Ի՞նչ է ստացվում։ Ում մասին խոսում են, վեր է կենում ու գնում երկրից։ Դուրս է գալիս, որ երկու հոգի էին այստեղ մեղավոր՝ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը։ Մյուսները չկան ասպարեզում։ Ո՞ւր են այդ միլիոնները, միլիարդները»,- ասել է Նավասարդյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։