ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
«Այսօր գերտերությունների միջև գնում է խորքային պայքար՝ տարածաշրջանում օգուտներ ձեռք բերելու համար։ Ամբողջ իրադրությունը շատ արագ փոխվում է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Թուրքիան մինչև հիմա համառորեն դեմ էր ամերիկացիների և ֆրանսիացիների՝ որպես Մինսկի խմբի համանախագահների մասնակցությանը արցախյան գործընթացներին՝ ասելով, որ ինքը ևս պետք է տարածաշրջանային գործընթացներին մասնակցի։ Արդյունքում համաձայնեց ՌԴ-ի հետ Արցախում մոնիթորինգային խումբ ստեղծել։ Հիմա Թուրքիայի դիրքորոշումները բոլորովին այլ են»,-ասել է Նավասարդյանը:
Դիվանագետի խոսքով՝ նախ պաշտոնական Անկարան վերջերս եվրոպացիների հետ այլ խաղ է սկսել։ Պատահական չէ, որ ԵՄ-ն հայտարարեց, թե Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել։ Փոխվել է նաև Թուրքիայի քաղաքականությունն ԱՄՆ-ի նկատմամբ։ Թուրքիան խորամանկում է՝ փորձելով ՌԴ-ին Արցախում ԱՄՆ-ով փոխարինել, ինչը մահացու վտանգներ է պարունակում ՀՀ-ի համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ