ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Այսօրվա դրությամբ իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի պետությունը կանգնի հիմքերի վրա: Մենք հրաբխային միջավայրում ենք: Ամեն վարկյանը կարժենա մեր պետականությունն ու տարածքային կորուստը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Փաշինյանը, եթե մի փոքր հայրենասիրություն ունենար, կգնար։ Այս իրադրությունում այլ ելք չկա։ Ադրբեջանի կողմից ագրեսիան չի կանգնել։ Վտանգավորն այն է, որ դա ներառում է նաև ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Սյունիքը։ Եթե ճիշտ է, որ զենքերն են հավաքել գյուղացիներից, մեր ԶՈՒ-ը բացարձակապես տեր չի կանգնում մեր շահերին, սա կարող է ունենալ կործանարար հետևանքներ։
Ինչո՞վ բացատրել, որ ադրբեջանական ԶՈւ-ն աստիճանաբար մոտենում և նվաճում է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հողերը։ Սա հրեշային բան է»,- ասել է նա։
Նավասարդյանի խոսքով՝ շատ մեծ կորուստներ կունեանք, եթե փաստաթուղթը չվերանայվի, չվերախմբավորվի։
«Պարզվում է, որ գյուղեր են հանձնվում, որոնց մասին չի եղել բանակցություն, ես սկսում եմ մտածել, որ կա գաղտնի հավելված, հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այս երկու բնակավայրի հանձնումը»,- ընդգծել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ