ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Իրանում ՀՀ դեսպանությունը ներակայացնում է երկրում կորոնավիրուսի՝ հունիսի 1-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2.979-ով՝ ընդհանուր կազմելով 154.445: Մահացածների թիվն ավելացել է 81-ով: Երկրում հիվանդության բռնկումից ի վեր կորոնավիրուսից մահացել է 7.878 մարդ:
Երկրում ծանր վիճակում է գտնվում 2.578 անձ. ապաքինվածների թիվն ավելացել է 2.156-ով: Իրանում, ընդհանուր առմամբ, ապաքինվել է 121.004 մարդ:
Մինչ այժմ անցկացվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 955.865 թեստավորում: