ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարելավվում է: Հաղորդում է ТАСС-ը:
Դրան զուգահեռ, ՌԴ նախագահը նշել է, որ պետք է հետևել յուրաքանչյուր մարզում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին:
«Այժմ իրավիճակն, ընդհանուր առմամբ, երկրում կայունանում է, սակայն պետք է, անշուշտ, մշտապես մանրազնին կերպով հետևել յուրաքանչյուր մարզի վիճակին և օպերատիվ կերպով, անհապաղ արձագանքել փոփոխություններին»,- նշել է նա:
Դրանից բացի, նախագահը նաև նշել է Անդրբայկալում կորոնավիրուսի տարածման բարդ դինամիկան՝ հանձնարարելով այնտեղ COVID-19-ով վարակակիրների բուժելու համար հոսպիտալ ստեղծել:
Նշենք, որ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության 8,8 հազար նոր դեպք է հայտնաբերվել: Երկրում, ընդհանուր առմամբ, վարակակիր է 441 108 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր կորոնավիրուսից ապաքինվել է 204 623-ը, մահացել՝ 5 384-ը:
ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 8666 վարակված, մահացել՝ 169-ը: