ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի քաղաքացիներին կոչ է արել «գեղեցիկ» անցնել համաճարակային բարդ ժամանակահատվածը և հաղթել միանգամից մի քանի «համավարակի»՝ առողջապահության, քաղաքականության, տնտեսության, ինչպես նաև ինֆոպանդեմիան։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Մոգիլյով կատարած աշխատանքային այցի ընթացքում Լուկաշենկոն խոսել է կորոնավիրուսի մասին։ Նա նշել է, որ Բելառուսում աստիճանաբար լուծվում է, այդ թվում Մոգիլյովում նույնպես համավարակային իրավիճակը բարելավվում է։
Բելառուսում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 46 հազար 868-ի, այդ թվում մահացել է 259 մարդ։ --0—ՄՀ