ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News
Հունիսի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգային վաշտի ներգրավմամբ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:
Զորավարժության ընթացքում ստուգվել են լեռնային պայմաններում անձնակազմի գործողությունները, զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանը, ինչպես նաեւ հրամանատարական կազմի՝ օպերատիվ որոշումներ կայացնելու կարողությունները:
Զորավարժությանը ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները:
--0--ԼՄ