ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
ՌԴ-ում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է բուժվել, քան վարակվել: Այդ մասին հաղորդում է РБК-ն:
Երկրի 19 շրջանում վարակման ավելի քան 100 նոր դեպք է գրանցվել: Վերջին մեկ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման 8595 նոր դեպք է հայտնաբերվել։ Հիվանդության բռնկումից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 485 223-ի: Մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարել է 11 709 մարդ, մահացել՝ 171 պացիենտ:
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում 1572 նոր վարակակիր է հայտնաբերվել, ինչն ապրիլի 16-ից նվազագույն ցուցանիշն է:
Երկրում ավելի քան 242 հազարն առողջացել է կորոնավիրուսից, 6142-ը՝ մահացել:
Նշենք, որ Սևաստոպոլում և Նենեցյան ինքնավար օկրուգ մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել:
-0-- ՍՊ