ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Стопкоронавирус.рф-ի փոխանցմամբ՝ ՌԴ-ում՝ 83 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 11 012 նոր դեպք, ապաքինվել և հիվանդանոցից դուրս է գրվել 2390 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, երկրում՝ 85 շրջաններում կա կորոնավիրուսի գրանցված 209 688 դեպք, իսկ ապաքինված թիվը հասել է 34 306-ի:
Մեկ օրում գրանցված մահերի թիվը՝ 88: Ամբողջ ընթացքում ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է 1915 մարդ։