ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավապաշտպանների գանգատներրին: ՄԻԵԴ վճռին անդրադարձել է ռուսական Россия 24 հեռուստաալիքը։
Ըստ ռեպորտաժի՝ դատարանը նշել է, որ Հայաստանում օրենսդրություն է փոխվել, և Քոչարյանին ցանկանում են դատել ավելի կոշտ հոդվածով, որը շատ ավելի ուշ է հայտնվել, ինչն անթույլատրելի է:
Россия 24-ը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է 2018 թվականի հուլիսին, Երևանում: Նրան մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ. խոսքը 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու մասին է: Անցյալ տարվա մայիսին Քոչարյանն ազատ էր արձակվել , սակայն արդեն հունիսին վերաքննիչ դատարանը նոր ձերբակալության մասին որոշում էր կայացրել: --0—ՄՀ