ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Իրանի հարավային շրջանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Երկրի սեյսմոլոգիական կենտրոնի մասնագետների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգնում՝ Բեյրամ բնակավայրից 22 կմ հեռավորությամբ՝ 10 կմ խորությամբ և նահանգի խոշորագույն Շիրազ քաղաքից 239 կմ հեռավորությամբ:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 21:48-ին։ Նշվում է, որ մոտ մեկ ժամ առաջ նույն շրջանում ևս մեկ երկրաշարժ է եղել 5.1 մագնիտուտ հզորությամբ:
--0-- ԱՀ