ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-պորտուգալական կապերը կամրապնդվեն տարբեր բնագավառներում։
«Հավատացած եմ, որ 2019 թվականի ապրիլին Պորտուգալիա կատարած աշխատանքային այցիս ընթացքում կայացած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ակտիվացմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը և նոր հավակնոտ նախագծերի իրականացմանը»,-մասնավորապես նշվում է ուղերձում:
Նախագահ Սարգսյանը Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ամենայն բարիք և հաջողություն է մաղթել, իսկ Պորտուգալիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
--0—LՄ