ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News
Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունեց երկրում մինչև հունիսի 13-ը հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս մեկ ամսով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17։00-ն։
Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն էր սահմանվել մարտի 16-ից ապրիլի 14-ը, ինչից հետո այն երկարաձգվեց մինչև մայիսի 14-ը, այնուհետև ևս մեկ անգամ երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 15281 է։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 5639 մարդ։ Կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 258 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը՝ 86։ Ներկայումս փաստացի բուժում է ստանում 9298 վարակակիր։
--0—LՄ