ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ-ն բերման չի ենթարկել, պարզապես հարցաքննության է կանչվել։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովում քննարկվում է Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը։ Գագիկ Ծառուկյանին Ազգային ժողովից ուղեկցել էին Ազգային անվտանգության ծառայություն։ Փաստաբանը նշեց, որ ամեն ինչ տեղի է ուենցել ըստ նախնական պայմանավորվածության։
Նշենք նաև, որ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր հունիսի 14-ին, հարցաքննությունը տևել էր 8 ժամից ավելի։
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ