ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես և ակնկալվում էր, վաղը՝ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից անմիջապես առաջ, ԱԱԾ-ն որդեգրած զավեշտալի գործելաոճին հավատարիմ Գագիկ Ծառուկյանին հրավիրել է լրացուցիչ հարցաքննության: Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով է լինո՞ւմ:
Ախր գոնե կարողանայիք թաքցնել, որ պարզապես սարսափում եք Գագիկ Ծառուկյանից: Դրա համար առանձնապես խելք ու տաղանդ ունենալ պետք չէր…»:
--00--ԱԹ