ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
«Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Միքայել Նահապետյանը կարծում է, որ արդար է և՛ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը, և՛ կառավարող ուժի հասցեին քննադատությունը։
«Թե՛ իշխանությանը, թե՛ Ծառուկյանին զգուշացնում էինք, որ այս օրը գալու է, և հետևանքները ցանկալի չեն լինելու։ Ծառուկյանի ընտրությամբ ու դրդմամբ է ՀՀ-ում այս վիճակը ստեղծվել։ Եթե ինքը պահանջեր այլ տարբերակ կամ երաշխիք, չեմ կարծում, որ կառավարող քաղաքական ուժը նրան ընդառաջ չգնար։
Արդար է նաև, որ այս պրոցեսը խիստ քաղաքական է. զգուշացնում էինք, որ թևերներդ, որ փռում էիք այդպիսի քաղաքական ուժի վրա, աչք էիք փակում այդպիսի իրավական փաստերի վրա, դրանով ձեր ձեռքերը կապում եք»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Նահապետյանը։
Շարունակությունը՝ տեսանութում։
--0--ԿԿ