ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ Եվրոպայի երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշն ավելացել է, աճել է 3 անգամ՝ 6-ից դառմալով 21:
«Որոշ երկրներում նոր դեպքերի ցուցանիշը կայունացել է՝ օրական 17-20 հազար դեպք»,-ասել է նա ռուսալեզու ԶԼՄ-ների համար ճեպազրույցի ժամանակ, ապա հավելել, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Մակեդոնիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում և Իսրայելում, վարակման դեպքերի աճ է նկատվում:
--00—ԼՄ