ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Իտալիայի կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում։ տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը։ Կանոնների թիվն են համալրել՝ մարդկանց միջև առնվազն մեկ մետր հեռավորությունը հասարակական վայրերում, տարածության վրա ողջույններն առանց ձեռքսեղմման և համբույրներով գրկախառնությունները։ Չեղարկվել է նաև բժշկական թեմաներով բոլոր կոնգրեսների և խորհրդաժողովների անցկացումը։
Կանոնների մշակմամբ զբաղվում Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի կազմած գիտատեխնիկական կոմիտեն: Հրատարակության հաղորդմամբ՝ նոր դեկրետը կընդունվի մարտի 4-ին:
Այս պահի տվյալներոով՝ կորոնավիրուսով կա վարակված 94215 մարդ, մահացության գրանցված դեպքերը՝ 3220-նն են։ Կորոնավիրուսը տարածվել է 81 երկրում։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։