ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News
Ստեփանակերտում կիրականացվեն քաղաքաշինական նոր ծրագրեր։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ինչպես խոստացել էի նախընտրական հանդիպումներիս ժամանակ, մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը կարգավորելու և ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով գալիք տարի պետական միջոցների հաշվին կսկսենք վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցումը:
Այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել ենք Ստեփանակերտում իրականացվելիք այլ քաղաքաշինական ծրագրեր ևս»,-հրապարակած տեսանյութին կից գրել է Արայիկ Հարությունյանը:
--00—ԼՄ