ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսով վարակված 100 քաղաքացիներից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու են, որից 5-ը էլ անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում:
«Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն:
Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է:
Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը եւ պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը»,-գրել է վարչապետը:
--00—ԼՄ