ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
«Իմ քայլը» խմբակցությունում կորոնավիրուսով վարակված անձինք կան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Մակունցը նշել է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի ԱԺ-ի աշխատանքը չխոչընդոտվի․
«Այս պահին իմ ունեցած տվյալներով դեռեւս կա մեկ հաստատված դեպք, մյուսները դեռ չեն հաստատվել, չգիտեմ՝ կհաստատվեն թե ոչ: Եթե հիպոթետիկ ընդունենք, որ այդպես կլինի, դա որեւէ կերպ այս պահին չի խանգարի խորհրդարանի աշխատանքներին: Ի դեպ, նրանցից որեւէ մեկի մոտ սիմպտոմներ չեն եղել»:
--0—ՄՀ