ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
«Որևէ մեկի համար նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ընտրակաշառք են բաժանել: Նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել»։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Իրանք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ որովհետև այլևս չկան, դա նշանակում է ինքնաոչնչացում: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց՝ հաջորդ Աժ-ում լինելու են 2018 թվականի հեղափոխության արժեքները պաշտպանող ուժերը:
--0--ԿԿ