ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Flydubai ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները։ Այս մասին հաղորդում են Հայկական ավիացիայից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ #flydubai-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 15-ից կվերսկսվեն Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով կանոնավոր չվերթները։
Դեպի Դուբայ մեկնող օտարերկրյա զբոսաշրջիկների համար գործելու են հետևյալ կանոնները՝
✅ Ներբեռնել COVID-19 DXB հավելվածը և լրացնել անձնական տվյալները։
✅ Պարտադիր ունենալ առողջության ապահովագրություն։
✅ COVID-19-ի բացասական թեստը հաստատող փաստաթուղթ, որն արվել է մեկնելուց մինչև 96 ժամ առաջ։ Հակառակ դեպքում կթեստավորվեն օդանավակայանում։
✅ Բոլոր ժամանողները կանցնեն ջերմային ստուգում։ կասկածելի նշաների առկայության դեպքում օդանավակայանը իրավունք ունի արգելել մուտքը երկիր և կրկնակի թեստավորում անցկացնել։
✅ Դրական պատասխանի դեպքում 14-օրյա մեկուսացումը պարտադիր է, որի բոլոր ծախսերը պետք է հոգա զբոսաշրջիկը»,- ասված է հաղորդագրության մեջ։
--0--ԱՀ