ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Թուրինի «Յուվենտուսի» առաջատար, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իտալիայի առաջնության 28-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղին:
Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է հանգիստ տրամադրել Ռոնալդուին, որպեսզի նա ավելի լավ մարզավիճակում մոտենա մյուս հանդիպումներին:
Իտալիայի ընթացիկ առաջնության 23 խաղերում Ռոնալդուն խփել է 22 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:
«Յուվենտուս» - «Լեչե» հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին Երևանի ժամանակով 23:45-ին:
--0--ԿԿ