ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Մադրիդի «Ռեալ»-ը գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում չի գնի պորտուգալացի հարձալվող Ռոնալդուին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն:
Թուրինի «Յուվենտուս»-ը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական բարդությունների պատճառով կարող է վաճառել Ռոնալդուին, սակայն «արքայական ակումբը» մտադիր չէ ետ բերել հարձակվողին նախկին ակումբ: Ըստ պարբերականի, Ռոնալդուի տրանսֆերի փոխարեն «սերուցքայինները» կփորձեն գնել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Մբապեին:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։