ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի հունիսի 27-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Քրիստափորի փողոցի երթևեկելի 2-րդ գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախերթևեկելու փոխարեն։
--0—ՄՀ