ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն անդրադարձել է գույքահարկի բարձրաման թեմային:
«Իհարկե, կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, որոնք, գույքահարկ վճարելու հետ կապված, կարող են խնդիրներ ունենալ, բայց ստեղծված աղմուկի մեջ կորչում է այն կարևոր տեղեկությունը, որ ավագանին, այնումենայնիվ, իրավունք ունի հավաքագրվելիք գույքահարկի 10 տոկոսի չափով իրականացնել զեղչեր կամ զրոյացնել գույքահարկի չափը», - ասել է պատգամավորը, ապա հիշեցրել, որ նոր դրույքաչափերով գույքահարկը սկսելու է հավաքագրվել 2021 թվականի դեկտեմբերից, և այս որոշումն ամենևին հապճեպ չէր, այլ՝ օրենսդրությամբ պայմանավորված:
«Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը նույնիսկ ուշացած է, մենք այս ռեֆորմը պետք է և կարող էինք շուտ անել», -հավելեց Տիգրան Ուլիխանյանը:
--00—ԼՄ