ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News
Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության 35 պատգամավորի անունից խորհրդարան է ներկայացվել ԱԺ որոշման նախագիծ՝ Հայաստանում սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Նախագծում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՕ-001-Ն որոշումը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Սահմանադրական փոփոխություններով: Նախագծի հիմնական զեկուցող է նշանակվել Վահագն Հովակիմյանը:
--0—ՄՀ