ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Ազգային ժողովը փետրվարի 6-ին տեղի ունեցած նիստի ժամանակ 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս անդամների պաշտոնավարումը։
24News-ը հարցման միջոցով պարզեց, թե ինչ տեսակետներ ունեն քաղաքացիները թեմայի շուրջ։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը նշեց, որ հանրաքվեն ամենախելամիտ տարբերակն է ՍԴ նախագահի և դատավորների պաշտոնավարման հարցը լուծելու համար։
Մյուս քաղաքացիների կարծիքով՝ իշխանությունն արդեն ուշացել է, և ՍԴ-ի հարցը դեռ 2018-ի մայիսին պետք է լուծվեր։ Քաղաքացիները նաև նշեցին, որ, հնարավոր է՝ իշխանությունը հանրաքվեի միջոցով իր նկատմամբ հանրության վստահությունն է ստուգում։
Այն հարցին, թե մասնակցելո՞ւ են արդյոք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, թե ոչ, քաղաքացիներից շատերը դրական պատասխան տվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։