ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է․
«Հունիսի 12-ից այս կողմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չեն հրապարակվել քաղաքապետի նոր որոշումներ և կարգադրություններ։
Ըստ այդմ, կա՛մ Երևանի քաղաքապետը պարապության է մատնված, կա՛մ համապատասխան ստորաբաժանումը խախտում է Երևանի ՏԻՄ օրենքի 49-րդ հոդվածի երկրորդ մասը ըստ որի այդ ակտերը մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
Գուցե պատճառը այն է, որ պարգևավճարների տեսքով հետաքրքիր կարգադրությո՞ւն կա այդ շարքում։ Թե՞ պարզապես սա վերաբերմունք է օրենքի պահանջի և սեփական պարտականությունների նկատմամբ»։
--00—ԼՄ