ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին մասնակցել է երկրի սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեին:
Ըստ աղբյուրի՝ ընտրատեղամասում նախագահն անձնական պաշտպանության միջոցներ չի օգտագործել, եղել է առանց դիմակի և ձեռնոցների, սակայն քվեաթերթիկը նրան փոխանցող ընտրական հանձնաժողովի անդամը եղել է դիմակով և ձեռնոցներով: Սակայն նա օգտվել է միանգամյա օգտագործման գրիչից, որն անձամբ հանել է փաթեթից ստորագրելու համար ընտրողների ցուցակի համապատասխան սյունակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում հուլիսի 1-ին ավարտվում է սահմանադրական փոփոխությունների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» վերաբերյալ քվեարկությունը:
--00—ԼՄ