ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24 News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը և գործով մյուս մեղադրյալներն դատական նիստին ներկա չէին Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, որ հետագա նիստերին համավարակով պայմանավորված մասնակիցների բացակայությունը դատարանն անհարգելի է գնահատելու։
--0—ՄՀ