ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մարտի 26-ի դատական նիստը հետաձգվել է: Այն տեղի կունենա ապրիլի 23-ին: Այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանական թիմի միջնորդությունը մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու մասին:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին: