ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 2-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 8 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 8, հետախուզման մեջ գտնվող՝ 1, կեղծված համարանիշերով ու փաստաթղթերով 1 տրանսպորտային միջոց։
Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց համարանիշի՝ 1, անընթեռնելի համարանիշերով 2 մոտոցիկլետ։
Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։
--00—ԼՄ