2 մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Փետրվարի 6-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Աբովյանում։



Արդյունքում` երկու մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, իսկ տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 53 արձանագրություն։



16 վարորդ մեքենան վարում էր թաղանթապատ հողմապակիով, 2 վարորդ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։



Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։

Պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։