ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24 News
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հատուկ քննչական ծառայությունը «ավելի քան հինգ ամիս առաջ» ձևակերպումը, ինչպես և ես կանխատեսել էի երեկ կայացած ասուլիսի ընթացքում, որակեց տեխնիկական վրիպակ:
Այս որակումը էլ ավելի ամրապնդեց իմ և տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների այն համոզմունքը, որ մեզանից թաքցրել և աղավաղել են մեր կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը, ինչը հանգեցրել է ավելի քան 600 մարդու մահվան:
ՀՔԾ քննիչ Դավիթ Կոնստանդյանն ու Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Մհեր Դավիդյանցը ճիշտ էին, իսկ սխալը, սուտն ու կեղծիքը կբացահայտի քրեական գործի նախաքննությունը:
Արդեն կարելի է հաստատված համարել այն հանգամանքը, որ ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում և կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության:
Հ.Գ. Փաստորեն, «վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը»:
ԼՈՒ՞ՐՋ,վստահ ե՞ք . . .» --00—ՄՀ