ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ ԱԺ նախագահի ուղերձում ասված է․
«1995թ. հուլիսի 5֊ին ՀՀ քաղաքացիները սահմանեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:
Սահմանդրության այս հոդվածներն անփոփոխելի են, դրանցում տեղ գտած արժեքները` անսակարկելի, մեր բոլորիս ձգտումն ու նվիրումը այս արժեքներին` անքննելի, մեր պետականության ընթացքը` անկասելի:
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»։
--0—ՄՀ